«Կարևորում ենք ՀՀ-ի կողմից ականապատած դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումը»․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:
«Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը ականներ և այլ պայթուցիկ նյութեր էր տեղադրում օկուպացված տարածքներում՝ զեկուցելով դրանից առաջացած հումանիտար հետևանքների մասին: Նա ընդգծել է միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան՝ ականների դաշտերի ճշգրիտ քարտեզները Ադրբեջանին փոխանցելու պարտավորությունների կատարման կարևորությունը», - հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Բայրամովը նաև աջակցություն է հայտնել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առանչությամբ և ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել բոլոր այն կողմերի հետ, որոնք մտադիր են նպաստել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը:

«Նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3720:24
«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
6719:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
6119:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
6617:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
7617:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
9217:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
7416:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
7316:42