Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու քրգործերով 84 մեղադրյալ կա
![]() 455 Շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ., 17:06 ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով: Քրեական գործերի նյութերով փաստվում է, որ պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար նախատեսված զենք- ռազմամթերքը ձեռք է բերվել հիմնականում Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից: Դրանք պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում՝ առանձին դեպքերում հանցավոր այդ գործողությունները կատարվել են խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված զննություններով, իսկ զգալի դեպքերում՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, հրազեններ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, հակատանկային նռնականետեր, փամփուշտներ, պայթուցիչներ, նռնակներ, բազմաթիվ այլ առարկաներ: Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների, այդ թվում՝ նաև բացատրական աշխատանքների արդյունքում զգալի դեպքերում քաղաքացիներն ինքնակամ հանձնել են իրենց հետ ռազմական գործողությունների գոտուց բերած զենք զինամթերքը: Առանձին գործեր միացվել են, նախաքննության փուլում է 82 քրեական գործ, որոնցով շարունակվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, ՀՀ տեղափոխման հանգամանքները պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, ինչպես նաև՝ հնարավոր ապօրինի ձեռք բերված այլ զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, ՀՀ փոխադրման դեպքերի առթիվ քննված և քննվող քրեական գործերով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված բնույթի 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը: Դատարանում շարունկվում է 19 անձի վերաբերյալ 18 քրեական գործի քննությունը»: |

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ
436Երեկ, 15:12
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է Դուբայ-Երևան թռիչքը
274Երեկ, 14:00
ՀԷՑ-ի մասնաճյուղի էլցանցի պետն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
582Երեկ, 11:18
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ
45006.03.2026, 17:00
Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
34306.03.2026, 16:42
ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ
33006.03.2026, 12:30
Գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
36006.03.2026, 09:42
Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ
114005.03.2026, 23:00
