«Երբ փորձում էինք իջնել նկուղ՝ մի ռումբ ընկավ մեր այգի ու ավազը տվեց պատուհաններով». Իվան Մովսիսյան
532 Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 11:36 Արցախցի Իվան Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «27-ի առավոտը ինձ համար բացվեց բարձր ու ամպրոպին նմանվող ձայներով։ Երբ նայեցի պատշգամբից, տեսա, որ արևոտ եղանակ է ու չգիտեմ ինչու՝ միանգամից հասկացա, որ պատերազմ է սկսվել ու քաղաքը արդեն ռմբակոծվում է։ Ժամը 7։15 էր։ Շուտ արթնացրի Լուսինեին ու ասեցի, որ վերցնի Մոնթեին ու իջնի նկուղ, որովհետև պատերազմ է սկսվել։ Լուսինեն առանց խուճապի միանգամից հավաքվեց։ Երբ դուրս եկա սենյակից, տեսա թե ինչպես էր մայրս կանգնած լացում ու չէր շարժվում տեղից։ Երբ փորձում էինք իջնել նկուղ, հենց այդ պահին մի ռումբ ընկավ մեր այգին ու այգու ավազը տվեց պատուհաններով։ Երևի հենց այդ պահին հասկացանք իրականության լրջությունը։(Բարեբախտաբար ռումբը չի պայթել)։ Աղբյուրը` Իվան Մովսիսյան |
Աբովյան փողոցում իրավիճակը լարված է (տեսանյութ)
3411:18«Աբովյան փողոցում ոնց որ շարժ կա». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3111:06«Սա էքսպերիմենտ էր՝ հասկանալու՝ ինչի՞ է պատրաստ այս ազգը». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
4910:48«Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8810:30«Նիկոլն Ալիևի պես է. ինչքան չդիմադրես, այնքան առաջ է գալու»․ Կարեն Վրթանեսյան
5610:24Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7210:18Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
9109:30Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
8109:18