Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Դու մտածում ես, որ ինքը պտի ասե՞ր, հա՞». Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողին

«Դու մտածում ես, որ ինքը պտի ասե՞ր, հա՞». Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողին
271
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 11:06

ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ միայն իշխանությունները, այլև ժողովուրդը դասեր քաղեցին, հասկացան, որ պետք է լինենք միասնական, ուժեղացնենք բանակը: Հարցին՝ կորցրածը պետք է հետ բերե՞նք, պատասխանել է. «Եթե ինձ եք հարցնում, ես համաձայն եմ, որ պիտի հետ բերենք, սուսուփուս, ոնց որ իրենք 94-ին պարտվեցին ու անցավ 25 տարի, հետ վերցրեցին ու հիմա պիտի մենք հետ բերենք, որի համար համբերություն է պետք, ժամանակ. պիտի կարողանանք զինվել... Իսկ ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, իհարկե չպետք է ասեր... պետք է սուսուփուս գործել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն