Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ

Հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» Հայաստանն անվերադարձ լքել է 48 հազար 53 անձ
417
Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 11:18

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ընդունել ու ճանապարհել է 1.355.447 ուղևորի: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, որն իր հերթին հղում է ակատարել օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (կրճատ՝ «ԱՄՕ»):

«2020թ. նույն ժամանակահատվածում «Զվարթնոցից» օգտվել էր 600.232 ուղևոր: Նկատենք, որ նախորդ տարվա մարտից սկսած, երբ Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր երկրի գլխավոր օդանավակայանի ուղևորների թիվը շեշտակի անկում ապրեց: Ցուցանիշները շարունակեցին ցածր մնալ նաև աշնանային պատերազմի հետևանքով:

2020թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցվել են վերջին տարիների ուղևորահոսքի լավագույն տվյալները, սակայն մարտից հետո թվերն աննախադեպ ցածր են եղել: Իսկ ահա այս տարի եղել է հակառակը՝ հունվար-փետրվարին գրանցվել են նվազագույն ցուցանիշներ վերջին տարիների կտրվածքով, բայց աստիճանաբար ուղևորահոսքն ավելացել է, և, օրինակ, օգոստոսի տվյալը եղել է երկրորդ լավագույնը 2019-ի նույն ամսվա ցուցանիշից հետո»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: