«Անցյալ տարվա աշնան պատերազմը մեզ վայել պատերազմ չէր». Աշոտ Ղուլյան
![]() 387 Երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ., 21:42 Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած մեկ տարվա ընթացքում մենք 365 անգամ անիծել ենք պատերազմն ու այն սկսողներին, 730 անգամ աղոթել ենք մեր սուրբ նահատակների համար, օրը երեք անգամ վիճել ու հաշտվել ենք մեր ընկերների ու հարազատների հետ՝ պատերազմում կրած մեր պարտության, նրա պատճառների ու հետևանքների հարցերով: Անցյալ տարվա աշնան պատերազմը մեզ վայել պատերազմ չէր, մենք պատրաստ չէինք այդպիսի պատերազմի, այդ պատերազմը մերը չէր: Մենք միայն մեկ, բացառապես մեկ դեպքում կարող էինք դիմակայել մեր դեմ ելած դավադիր թշնամուն, եթե ամբողջ ազգը բռնուցքվեր, հավաքեր իր բոլոր ուժերը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում: 2020թ. սեպտեմբերի 27-ի նախօրյակին լրիվ հակառակ պատկերն էր. Արցախը՝ մասնատված համապետական ընտրություններից հետո, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած, իշխանափոխությունից հետո սկիզբ առած նախկինների ու ներկաների մաշեցնող թեմաների պատանդ և այդ վիճակից օր-օրի հիասթափվող «անտարբերների» առանձին հատվածներով, և Սփյուռքը՝ երկատված՝ հայրենիքում տեղի ունեցածը հեղափոխություն, թե՞ հակահեղափոխություն որակելու թնջուկի պատճառով... Ու երբ հարցնում են, թե կարելի էր, արդյո՞ք, խուսափել այսպիսի կործանարար պատերազմից, առաջինը, որ որպես պատասխան հնչում է ականջներիս մեջ, շատ ուսանելի բանաձև է. կարելի էր, եթե մեր կյանքում տեղ չգտներ վերը նկարագրվածը, եթե բարիկադներն ու բաժանարար գծերը կառուցեինք սահմանի վրա և ոչ թե Ստեփանակերտի ու Երևանի կենտրոններում: Փառք հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած տղաներին Սթափություն և ողջախոհություն բոլորիս»: Աղբյուրը` Աշոտ Ղուլյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
