Լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն` Թեքեյան մշակութային միությունում

Թեքեյան կենտրոնում բացվել է լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։ Այն կազմակերպվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության կողմից անցկացվող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։ 15 լուսանկարիչ մրցույթի է ներկայացրել 2019- 2020 թվականների ընթացքում կատարած լուսանկար կամ ֆոտաշարք։ Աշխատանքներից միայն մեկը կարժանանա «Վահան Թեքեյան» մրցանակի և դրամական պարգևի՝ 1500 ԱՄՆ դոլար:
Մասնակիցների շարքում են ինչպես փորձառու, հանրությանը քաջածանոթ լուսանկարիչներ, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ, այդ թվում նաև ուսանողներ։
Մրցույթի պայմաններն ազատ էին. յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին և ֆոտոարվեստի սիրահարների դատին է ներկայացրել իր լավագույն աշխատանքը, որում իր ապրումներն էին, հույզերն ու լուսանկարչական ուրույն ձեռագիրը։
Լուսանկարների թեմատիկան բազմազան էր՝ արևածագից մինչև գյուղական առօրյա, քաղաքային տեսարժան վայրերից մինչև ծաղկաշատ այգիներ: Շատերի լուսանկարներն Արցախից էին՝ կարոտի ու սպասումի, պահի վայելքը վերհիշելու ցանկությամբ ու լուռ ափսոսանքի բովանդակությամբ։
Նրանց աչքի և ձեռքի սերտ համագործակցության արդյունքում ստացվել էին գեղարվեստական ու լուսանկարչական հարուստ որակներով ֆոտոներ։ Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։
«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգի «Վահան Թեքեյան» մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին՝ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառմանը։ Մրցանակների կարժանանան 6՝ Գրականություն, Հայագիտություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ և Թատերական արվեստ անվակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
131Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
266Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60312.09.2026, 23:54