Ոստիկանության 25 աշխատող զբաղված են Նիկոլ Փաշինյանին վերաբերող վիրավորական քոմմենթները կարդալով
![]() 879 Չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ., 12:36 Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել վիրավորանքը քրեականացնող որոշումը, որի շրջանակներում հարուցվել է քրեական 2 գործ։ Այս հարցին անդրադարձել է նաև հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուսը» և պահանջել ՀՀ կառավարությունից անհապաղ չեղարկել դրա կիրառումը, քանի որ դա հակաժողովրդավարական է, սահմանափակում է խոսքի ազատությունը և նահանջ է ժողովրդավարական արժեքներից։ Այս քննարկումներին զուգահեռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն ամեն օր ընդլայնում է այդ օրենքի կիրառման գործիքակազմն ու անձնակազմը։ Ասում են, որ միայն Նիկոլ Փաշինյանին վերաբերող մեկնաբանությունները կարդալու և հայհոյանքներ գտնելու համար ոստիկանապետն առանձնացրել է 25 աշխատակցի։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ այս աշխատակիցները ոստիկանության ծառայողներն են, հիմնականում իգական սեռի, որոնք տեղակայված են Ոստիկանության կենտրոնական վարչությունում և աշխատանքային ողջ օրվա ընթացքում կարդում են Նիկոլ Փաշինյանին վերաբերող նյութերի տակ գրվող մեկնաբանությունները։ Ասում են նաև, որ առաջիկա ամիսներին այս աշխատակիցների թիվն ավելանալու է, որոնք պետք է ուսումնասիրեն նաև ԱԺ նախագահի և իշխանության այլ ներկայացուցիչներին վերաբերող մեկնաբանությունները։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
