«Տարածաշրջանը գնում է դեպի շատ վտանգավոր ռազմա-դիվանագիտական լարվածության». Արման Աբովյան
![]() 849 Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 14:45 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմանների շուրջ, շատ հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանը գնում է դեպի շատ վտանգավոր ռազմա-դիվանագիտական լարվածության: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանը, Իսրայելը, որպես հիմնական տարածաշրջանային խաղացողներ, իրենց վրա են քաշում «հնարավորությունների վերմակը», ինչը մեզ համար անխուսափելիորեն նոր լուրջ ցնցումներ կառաջացնի արտաքին ճակատում։ Իսկ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորացումը, ապա պատկերը առավել քան վտանգավոր է դառնում բոլոր առումներով։ Այս դեպքում «գլոբալ խաղաղության» ՀՀ իշխանությունների օրակարգն իրականում պարտվողականության, թուրք-ադրբեջանական հակահայկական վեկտորի հետ համակերպվելու (այսինքն՝ պետության ինքնասպանության) քաղաքականություն է: Ուզենք, թե չուզենք, «խաղաղության» կեղծ օրակարգը Հայաստանին մոտեցնում է նոր կորուստների և ահավոր աղետների եզրին: Մինչև մենք չունենաք կամք և քաջություն առերևսվել իրականության հետ և եթե չդադարենք ապրել թուրքահաճո վարդագույն երազանքներով, երկիրն անխուսափելի շարժվելու է դեպի ինքնաոչնչացում»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
