Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարություն է տարածել:
«Ես ստիպված էի մեկ գիշերվա ընթացքում ծայրահեղ դժվար որոշում կայացնել, բայց պարտավորված եմ դա անել Նոր Հարավային Ուելսի բնակիչների նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի և վարչապետի պաշտոնի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»,- նշել է Բերեջիկլյանը:
Նա հավելել է, որ Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը հայտարարություն կտարածի՝ հաղորդելով, որ հետաքննում է իր վերաբերյալ արված մեղադրանքները՝ Վագգա Վագգայի նախկին անդամին առնչվող հարցերի վերաբերյալ:
«Ես հստակ հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ամենաբարձր աստիճանի ազնվությամբ: Պատմությունը ցույց կտա, որ ես միշտ կատարել եմ իմ պարտականություններն՝ ի շահ Նոր Հարավային Ուելսի այն մարդկանց, ում ես արտոնություն եմ ունեցել ծառայել»,- ասել է Բերեջիկլյանը:
Նա հիշեցրել է՝ բազմիցս ասել է, որ եթե իր նախարարներից որևէ մեկը մեղադրվի այնպիսի բաներում, որոնք կհետաքննվեն իրավապահների կողմից, ապա պետք է գործունեությունը դադարեցնի՝ մինչև նախաքննության ավարտը: Բերեջիկլյանը շեշտել է, որ այդ նույն չափանիշը պետք է կիրառվի նաև իր համար՝ որպես վարչապետ:
«Ինձ համար ցավալի է հայտարարել, որ այլընտրանք չունեմ, քան վարչապետի պաշտոնից հրաժարական տալը»,- ասել է նա:

«Չի բացառվում, որ առաջիկայում էլ նմանատիպ դեպքեր լինեն». Վիլեն Գաբրիելյան
1921:00
«Դե հիմա զինվոր ա, որը որ հայտնվել է ՀՀ-ում, կրիմինալ սովորական միջադեպ ա». Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
2920:54
11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
6620:30
Ռեզային Մոսկվայում է
6919:54
«Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին չափազանց կոշտ է քննադատել Փաշինյանին-
8319:36
Սերժ Սարգսյանը կարծում է, որ ընդդիմությունը ճիշտ է վարվում համախմբվելով (տեսանյութ)
8419:18
Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը (տեսանյութ)
12918:24
Ձյան տեղումներից առաջ տեղացել է ուժեղ կարկուտ (տեսանյութ)
9218:00