«Սիրո գույնը պակասեց քաղաքից». վերջին հրաժեշտը՝ Հայկոյին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հարազատները, ընկերները, երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին (Հայկ Հակոբյան):
Հայաստանի վաստակավոր արտիստ Արամոն լրագրողների հետ զրունցում հիշեց իր և Հայկոյի ծանոթությունը՝ 1996-ին: «Ինքնատիպ էր, սկզբունքային... մնաց այն երաժիշտը, ով մինչև վերջ էդ սանդղակը պահեց, այսինքն՝ վերցրեց ռոմանսների ճանապարհը ու գնաց, պլանկայից չիջավ»:
«Հայոց ծիածանը կորցրեցինք: Հայկոն մեր ժամանակակից մշակույթի աշուղն էր, ով միջազգային բեմ բարձրացրեց հայոց սիրային արվեստը ու երբ բեմ էր բարձրանում, էդտեղ կար հայոց ներկայությունը»,- ասաց քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայկոն հայրենասեր էր իսկական հայ:
«Հայկոյի հետ անձնական շփում շատ եմ ունեցել: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վայելել է նրա երգերը: Հայկոն միշտ կմնա մեր հուշերում որպես լավ մարդ»,- ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ հավելելով, որ վերջին անգամ ամիսներ առաջ՝ միջոցառման ժամանակ է հանդիպել ընկերոջը:
«Սիրո կարևոր գույն պակասեց քաղաքից, իսկ ամենակարևորը՝ շատ լավ մարդ, որ մեր ասպարեզում հազվադեպ է»,- նշեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
131Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
266Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
24517.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
127215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60312.09.2026, 23:54