Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ. «Հրապարակ»
![]() 860 Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ»-ը գրում է. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ: Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, և այլք։ Եթե ադրբեջանական գրությունն ընդունեն այդ երկրներում, կարող են նշված անձանց ձերբակալել և հանձնել Ադրբեջանին՝ որպես ռազմական հանցագործների»: Մանրամասները՝ թերթի համարում: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22

