Հայտնի է դարձել՝ ինչպես է Սաակաշվիլին ապօրինի հատել ուկրաինա-վրացական սահմանը
![]() 863 Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 23:00 Լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է Միխայիլ Սաակաշվիլին հասել Վրաստան: Ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին նախագահն ապօրինաբար հատել է ուկրաինա-վրացական սահմանն ու ձերբակալվել Թբիլիսիի ծայրամասային շրջաններից մեկում հոկտեմբերի 1-ին: CNews-ը գրում է, որ Սաակաշվիլին սահմանը հատել է բեռնատար թրեյլերով: Աղբյուրը նաև պարզել է մեքենայի վարորդի ինքնությունը՝ նա Էլգուջա Ցոմայան է, ծնունդով՝ Աբաշից: Նա երկար ժամանակ ցորեն է տեղափոխելիս եղել Վրաստանից Ուկրաինա: Սաակաշվիլին ամբողջ ժամանակ նստած է եղել բեռնատարի օդափոխության խցիկում: Բնակարանը, որտեղ ձերբակալել են նրան, նույնպես պատկանել է Ցոմայային: Նշվում է, որ անգամ Սաակաշվիլիի մոտ հարազատները չեն իմացել նրա՝ Վրաստան վերադարձի մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
