Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է. թեկնածու չեն գտնում. «Ժողովուրդ»

ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է. թեկնածու չեն գտնում. «Ժողովուրդ»
254
Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 09:12

«Ժողովուրդ»-ը գրում է. «Անցել է գրեթե երկու ամիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի ազատումից, սակայն նրա փոխարեն նոր անձ այդպես էլ չի նշանակվել: Oգոստոսի 14-ից պաշտոնը թողած Ստեփան Մելքոնյանին փոխարինելու է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Մեկուկես ամիս անց, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել։

Աղաջանյանի նշանակումն այդ պաշտոնին ուշանում է, և, թերթի տեղեկությունների համաձայն, դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները հարմար այլ թեկնածու չեն գտնում, իսկ Աղաջանյանի մասով էլ ընդհանուր համաձայնություն չկա ՀՀ իշխանությունների և ԱԱԾ-ի միջև: Այսինքն՝ ստացվում է՝ օգոստոսի 14-ին Ստեփան Մելքոնյանին ազատել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, սակայն մինչև այժմ նրա փոխարեն որևէ մեկին չեն կարողացել նշանակել այդ պաշտոնին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։