«Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում». Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը՝ Россия 24-ին
![]() 924 Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 15:06 Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են ու մենք չենք կարող աշխատել նրանցից մեկի հետ՝ ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիան: «Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում»,- հարցադրում է հնչեցրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու նշել. «Որոշ օտար ուժեր փորձում են ազդել տարածաշրջանի վրա՝ սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ տեղափոխելու համար: Միևնույն ժամանակ, մենք ուշադրություն ենք հրավիրում ահաբեկիչների վրա, որոնք հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում, բայց այս ամենը պետք է կարգավորենք բարի-դրացիական մթնոլորտում»: Պաշտոնյան անդրադարձել է նաև Լավրովի հետ հանդիպմանը Հարավային Կովկասի խնդիրները «3+3» ձևաչափով քննարկելու առաջարկին: Տեսանյութը՝ այստեղ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
