ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային բանակցությունների վերսկսումը
![]() 863 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 11:54 ԱՄՆ-ն ակնկալում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նա հավելել է, որ Վաշինգթոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և որ Թեհրանը ևս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին մոտ ժամանակներս: «Կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին»,- հայտարարել է Փրայսը։ «Հայաստանի համար սա շատ կարևոր է, և այն կայանալու դեպքում՝ տարածաշրջանում մեզ համար շատ բարենպաստ իրավիճակ կստեղծվի»,- անդրադառնալով վերոնշյալին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Ռուբեն Շուխյանը: «Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչև միջուկային ծրագրում կապահովի մի հանգրվան, որից այն կողմ արդեն՝ վերջ, Իրանը միջուկային զենք տնօրինող պետություն է: Իսկ այդ հանգամանքն արդեն լինելու է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրավիճակը հիմնավորապես փոխող հանգամանք»,- նշել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
