««Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու պատրանքն այս փուլում թաղված է իրանական ակտիվ գործողությունների արդյունքում». իրանագետ
![]() 855 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 15:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքն էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է՝ այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։ Իրականում սակայն, բացի գաղափարախոսական բաղադրիչից, այստեղ գործ ունենք խիստ հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումների հետ, որոնց նպատակը կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածքներ Թուրքիայի ելքի ապահովումն է։ Դրա հաջողության պարագայում նոր և չափազանց հարուստ մարդկային, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների ներարկման հետևանքով քեմալական ազգայնական ծրագրի արգասիք Թուրքիան իրական կերպով կկարողանա հավակնել վերազգային համաթյուրքական գերտերության կարգավիճակի՝ մեծապետական Թուրանի։ Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու ադրբեջանաթուրքական պատրանքն այս փուլում թաղված է նաև իրանական ակտիվ գործողությունների և արդյունավետ ճնշման արդյունքում։ Սակայն առայժմ փակված է լոկ ուժային ուղին, ուստի ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը, որին ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել տարբեր տեղերից դուրս սպրդող «գորշ գայլի» պիղծ մռութը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
