Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
![]() 772 Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 13:48 Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը, այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։ Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։ |
«Որոշում է կայացվել աշխատանքից ազատել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին»․ Գեղամ Ասատրյան
8710:54««Երևան ավտոբուս»-ի տնօրենն ասաց՝ վարորդը կազատվի աշխատանքից». Քրիստինա Վարդանյան
10310:36«Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
19509:54Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9108:30«Ասֆալտի ծածկը ո՞վ պետք է նորոգի». Ոսկան Սարգսյան
14902:48էլեկտրականության անջատումները քաոս են առաջացրել Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում
27300:36Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի
21200:12Բաքվում հայ գերիների շինծու գործերով նիստում քննարկվել են 1992թ․ Շուշիում տեղի ունեցած իրադարձությունները
188Երեկ, 23:12