Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն». Զարուհի Փոստանջյան

«Իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն». Զարուհի Փոստանջյան
538
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 21:36

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀուԶանք ու ԱհաԶանգ
Այսօր իմ բողոքին ի պատասխան քննիչից ստացել եմ գրություն:
Գրությամբ նա հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին և 2-րդ կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել) հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, բայց քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննություն:
Հետևություն՝
ՀուԶանք՝ խճճված, խառնակ և բարդ գործ:
ԱհաԶանգ՝ հրկիզման, պայթյունի և հանրավտանգ եղանակով ավտոմեքենայի ոչնչացնելու պատվիրատուն շարիկով նիկոլիկն է»: