Դավիթ Տոնոյանը լռում է Փաշինյանին փրկելու համար. «Ժողովուրդ»
![]() 800 Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ տեղի ունեցող քրեական գործընթացներից: «Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ ինչու ցուցմունք չի տալիս նախկին նախարարը: Երեկ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե. «Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Ապա փաստաբանական թիմը հավելել է. «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է՝ հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն: Իսկ վերջինս մեղադրվում է շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ովքեր համոզում են՝ ինչ-որ երկրի միջանցք տալը ճիշտ է, նրանց տվեք 3 հարց»․ Անի Սամսոնյան
8703:12«Մի քանի հազար տարի նույն սխալը կրկնելը, միգուցե, մի օր այլևս չներվի». Տարոն Սիմոնյան
13402:06«Նրան ներսում մեծ աղմուկ է պետք, որ դրսից հնչող ձայները խլանան»․ Վարդան Հարությունյան
12501:42«Իսկ գուցե դեռ ուշ չի՞». Մարինե Պետրոսյան
7401:24«Գարեգին Երկրորդը ոչ մի պարագայում չպետք է հրաժարական տա»․ Արմեն Այվազյան
15500:36«Փաստացի ուխադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը». Վահե Գրիգորյան
17400:18«Նիկոլ՝ «Կռուտիտի արքա»»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
205Երեկ, 22:24«Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան»․ Գառնիկ Դանիելյան
273Երեկ, 21:48