«Մայրաքաղաքի հնագույն կամուրջն է». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Երևանի պատմական Կարմիր կամուրջը Հրազդան գետի վրա. 1970-ականների վերջի լուսանկար:
Մայրաքաղաքի հնագույն կամուրջն է հանդիսանում, դարեր շարունակ Երևանի՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնի պատմական մուտքն է եղել: Հենց այս կամուրջով են 1918-ի հունիսի սկզբին Սարդարապատում տարած փառապանց հաղթանակից հետո Երևան վերադարձել հերոսական Հայկական բանակն ու հայ հրամանատարները: Ներկայումս պատմական կամուրջը կիսաքանդ է, ավերակ վիճակում և ամբողջությամբ լքված:
Նշենք, որ կամուրջը «Կարմիր» անվանումն ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հիմնովին վերակառուցվել էր 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի, որը 1679-ին ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը»:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
8314:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
512Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
39813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
39913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
47112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
42212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
55410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
73708.09.2026, 23:12