ՀՀ իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում․ «Ժողովուրդ»
![]() 888 Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 09:46 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս Արցախին որևէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել և հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի և Արցախի միջև՝ տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված: Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: Հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
