Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով
![]() 877 Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 10:54 Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ Քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d'Arménie»)։ Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար։ Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը»։ |

«Ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր տարիներին տնկված ծառերը միաժամանակ «կենսունակության ավարտին մոտեցան»». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
6419:48
«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
3119:36
Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ
10718:42
ՀԱԿ-ը ներկայացրել է Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը
11718:36
«Ուրախ ավտոբուսի ուղևորներին սա հետաքրքրո՞ւմ է». Տիգրան Դավուդյան (լուսանկար)
13318:12
Թուրքիայում ռեժիսորին դատում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրելու համար
16017:30
«Տնօրենի վարքագիծը որևէ կերպ չի կարող ասոցացվել պետական արտաքին քաղաքականության հետ». Հակոբ Բադալյան
12016:54
««Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար». ԲԸՏՄ
14916:42
