Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՄԱԿ-ի դատարանում ջախջախվեցին Ադրբեջանի ներկայացրած փաստարկները». Գայանե Աբրահամյան

«ՄԱԿ-ի դատարանում ջախջախվեցին Ադրբեջանի ներկայացրած փաստարկները». Գայանե Աբրահամյան
458
Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 15:18

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Այս թիմի նվիրվածության, ամիսների հսկայական ջանքերի շնորհիվ է այսօր աշխարհի ամենակարևոր իրավական ատյանում քննվում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում չափազանց լավ պատրաստված, ճիշտ շեշտադրումներով ու փաստարկներով ջախջախվեցին ադրբեջանական կողմից ներկայացրած, հաճախ հակաիրավական, փաստարկները։

Վերջապես Հայաստանը, միջազգային իրավունքի գործիքները կիրառելով, աշխարհին ներկայացնում է Ադրբեջանի ցեղասպան ու վայրագ գործողությունները, պետական մակարդակով իրականացնող հայատյացության դրսևորումներն ու դրանց հետևանքները, սա պետք է արվեր շատ-շատ վաղուց։

Եղիշե Կիրակոսյան, Լևոն Գևորգյան և մյուսներ, շնորհակալ ենք ձեր ահռելի աշխատանքի համար»։