Փենթագոնի ղեկավարը կտրուկ է արձագանքել «3+3» նախաձեռնությանը
![]() 801 Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 17:06 Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկը, Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, կնշեի հետևյալը. Ռուսաստանը նախ պետք է հարգեր կրակի դադարեցման՝ 2008թ. համաձայնագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը», փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը: Լավրովը նշել էր, որ Իրանը դրական դիրքորոշում ունի այդ նախաձեռնությանը՝ ինչպեսև Թուրքիան ու Ադրբեջանը, նաև հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրություն կցուցաբերի այդ հարցում: Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկություններն այն մասին, ըստ որի՝ գերատեսչության ղեկավարը հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը մասնակցելու ձևաչափի վերաբերյալ քննարկումներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, հավելում է լրատվամիջոցը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
