«Այն տեմպերը, որով փոփոխություններ են իրականացվում Զինված ուժերում, չեն կարող բավարար համարվել». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գրությամբ դիմել էի Պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։
ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները։
Չնայած ՊՆ գրությամբ նշվում է, որ վերլուծության աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն, ի զարմանս ինձ, հաջորդ նախադասությամբ նշվում է, որ այդ նույն չավարտված վերլուծության հիման վրա ՀՀ զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային խորքային բարեփոխումներ են իրականացվում։
Այս գրության, թերևս, ամենատարօրինակ հատվածը, սակայն, այն ձևակերպումն է, որ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը հրապարակման ենթակա չէ։
ԳՇ կամ ՊՆ կառուցվածքային փոփոխության ոչ հրապարակային լինելը կարող եմ ընկալել, բայց ԶՈՒ բարեփոխման գաղտնիության ամբողջական գաղտնի լինելն անհասկանալի է։
Ճիշտ է՝ ՊՆ-ն, ի տարբերություն ԳՇ անհասկանալի վարքով պետի, գրություններին արձագանքում է, սակայն բովանդակային առումով, ավելի շատ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխանում է իրեն ուղղվող հարցադրումներին։
Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում, որևէ ձևով չի կարող բավարար համարվել, դեռ չեմ խոսում դրա բովանդակության մասին»։

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
5003:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
5602:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
7101:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
128Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
88Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
97Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
174Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06