«Հետաքրքիր դատավարություն է սպասվում». փաստաբան
257 Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 17:00 Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կհիշեք երևի մի քրեական գործ կար «Կառավարության շենքի զավթման փորձ», շուրջ մեկ տարի առաջ էր հարուցվել, որպես մեղադրյալ էին ներգրավվել ինչպես հասարակական-քաղաքական գործիչներ, այնպես էլ սպորտի և մշակույթի ականավոր ներկայացուցիչներ Տիգրան Չոբանյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Որոշում էր կայացվել վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը և քննության առնվելով ՀՀ դատարանների կողմից դրանք բոլորը մերժվել էին, ընդ որում, հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Դրանից հետո շուրջ մեկ տարի որևէ քննչական կամ դատավարական գործողություն վերջիններիս մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել և ահա այսօր, մենք հրավիրվում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և, ի զարմանս մեզ, քանի որ ավելի շատ հակված էինք կարծելու, որ հրավերի նպատակը քրեական գործի կարճումն է, պարզվում է, որ նախկինում առաջադրված մեղադրանքերը պետք է փոփոխվեն վերջիններիս նկատմամբ առաջադրված մեղադրանքները ծանրացվեն, այն էլ ինչ տիպի ծանրացվեն: Տ․Չոբանյանին, Ա․Ախոյանին և Վ․Չախալյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության յուրացման փորձում – առանձնապես ծանր հանցանք, որպես պատիժ նախատեսված է 10-15 ազատատազրկում) այն ֆանտաստիկ արարքի համար, որ վերջիններս իբրև թե փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին․․․ Նշված ֆանտաստիկ արարքի կատարումը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորում է վերջիններիս կողմից նշված օրը կատարված մի քանի հայտարարություններով, մասնավորապես ընդհանուր տեսանյութերից և կոնտեքստից ծաղկաքաղ արված մի քանի դրվագներով, որոնք սակայն արդեն իսկ մեկ անգամ քննության առարկա դարձվել էին վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական նիստերի ընթացքում և ՀՀ Դատարանների կողմից որոշում էր կայացվել հատկապես հիմնավոր կասկածի հիմնավորմամբ վերջիններիս նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին, այսինքն՝ նշված արտահայտությունների և ենթադրյալ գործողությունների մեջ բռնության կամ սպառնալիքի առկայություն չէր արձանագրվել․․․ սակայն դեպքից շուրջ մեկ տարի անց, վարույթն իրականացնող մարմինը որոշեց, որ ամեն դեպքում առկա հանցակազմ վերջիններիս արարքներում, դա էլ դեռ մի կողմ առկա է մի առանձնապես ծանր հոդված, որով որքանով որ տեղյակ եմ ՀՀ նորագույն պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել․․․ Դեռևս այսքանը, վստահ եմ՝ հետաքրքիր դատավարություն է սպասվում առջևում, քանի որ վաղը պատրաստվում են գործով ավարտ հայտնել ու գործն ուղարկել դատարան․․․»: Աղբյուրը` Միքայել Շխիմյան |
«Մենք փոխհատուցման կարիք չունենք. էդ փողն ի՞նչ եմ անելու. մեզ մեր հողն է պետք». տավուշցի կանայք
2517:24Տավուշի 96-ամյա կինը նստացույց է անում (տեսանյութ)
4317:18«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
6916:48«Պրովոկացիա ես անում», «ինձ հետ մատով չխոսես»․ վիճաբանություն՝ ՆԳ նախարարի ու գնդապետի միջև (տեսանյութ)
10415:48«Սա ժողովրդական դիմադրության օրինակ է»․ Վ․ Գեղամյան
8615:36«Ադրբեջանցին հենց եկավ, կանգնեց, գյուղը դառնալու է անկենսունակ»․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)
9215:18Կիրանց է ժամանել ՆԳ նախարարը (տեսանյութ)
12514:06Քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը (տեսանյութ)
15713:48