Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պաշտպանության նախարարը երեկ անձամբ ասաց, որ գերիների 15-17 հոգանոց խումբ է բերվելու»․ անհետ կորածի ծնող

«Պաշտպանության նախարարը երեկ անձամբ ասաց, որ գերիների 15-17 հոգանոց խումբ է բերվելու»․ անհետ կորածի ծնող
422
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 20:36

«Պաշտպանության նախարարը երեկ անձամբ ասաց, որ գերիների 15-17 հոգանոց խումբ է բերվելու»,- այսօր՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Գալուստ Մազմանյանը։

Հարցին, թե նախարարը վերադարձող գերիների հստակ անուններ նշել է, տղամարդը պատասխանեց, որ որևէ անուն չի նշվել։

Նա հայտարարեց, որ վաղը պատրաստվում են հավաքվել Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաքվից Հայաստան է վերադարձել գերիների 5 հոգանոց խումբ։