Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Թուրքիայում քրդուհի ակտիվիստը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Թուրքիայում քրդուհի ակտիվիստը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
255
Չորեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2021 թ., 20:42

Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։

Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմավորման անդամ և ղեկավար լինելու» մեջ։ Ազատազրկման որոշումը կայացրել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը։

«Էրմենիհաբեր»-ը նշում է, որ նախկինում մի քանի անգամ ձերբակալված և ազատ արձակված Այշե Գյոքքանը կալանավորվել և ազատազրկվել է 2021 թվականի փետրվարի 1-ին։