«Նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը»․ Զելենսկի

Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել բռնակցված Ղրիմի թանգարանների սկյութական ոսկու հավաքածուն, որն այժմ գտնվում է Նիդեռլանդներում։
Այսպիսով, դատարանը հաստատել է Նիդեռլանդների մայրաքաղաքի շրջանային վարչական դատարանի նախորդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը։ «Ղրիմ. Ոսկե կղզին Սև ծովում» ցուցահանդեսը անցկացվել է Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանում 2014 թվականի փետրվարի 7-ից օգոստոսի 31-ը և բաղկացած է եղել Ղրիմի չորս և Կիևի մեկ թանգարանների ցուցանմուշներից:

«Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ալարդ Փիրսոնի թանգարանը պետք է սկյութական ոսկին փոխանցի Ուկրաինային: Չնայած այս թանգարանային ցուցանմուշները Ղրիմի ծագում ունեն և այս առումով կարելի է համարել դրանք Ղրիմի մշակութային ժառանգության մաս, այնուամենայնիվ, դրանք նաև մաս են կազմում Ուկրաինայի մշակութային ժառանգության, որը՝ որպես անկախ պետություն, գոյություն ունի 1991 թվականից»,- ասված է դատարանի վճռում:

Ռուսաստանին թերակղզու բռնակցումից հետո վեճ է ծագել՝ ցուցանմուշները Ղրի՞մ վերադարձնել, թե՞ Ուկրաինա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ոսկին վերադարձնելու որոշումը։ «Ուկրաինայի երկար սպասված հաղթանակը Ամստերդամի դատարանում. սկյութական ոսկին կվերադառնա Ուկրաինա: Մենք միշտ վերադարձնում ենք մերը։ Նախ՝ կվերադարձնենք սկյութական ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը»,- գրել է նա Twitter-ում։




Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դա կարող է տեղի ունենալ երեք ամսվա ընթացքում, և այդ ընթացքում, ինչպես նաև Գերագույն դատարանում բողոքի հետագա քննարկման ժամանակ, սկյութական ոսկին դեռ չի փոխանցվի Ուկրաինա: Ղրիմի թանգարանների իրավաբան Ռոբ Մայերը մամուլին ասել է, որ Ղրիմի թանգարանները կարող են դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան։ 

Ռուսաստանի իշխանություններն այս որոշումն անվանել են քաղաքականացված։ «Այս որոշման՝ ուժի մեջ մտնելը նշանակում է Ղրիմի ժողովրդի՝ սեփական մշակութային ժառանգություն մուտք գործելու իրավունքի կոպիտ խախտում, որը երաշխավորված էր մի շարք միջազգային իրավական ակտերով»,- ասել է Ղրիմի մշտական ներկայացուցչության աշխատակից Ալեքսանդր Մոլոխովը։
Довгоочікувана перемога в суді Амстердама! «Скіфське золото» повернеться до України. Вдячний суду за справедливе рішення, а командам @minjust_gov_ua, @MFA_Ukraine та @MKIPUkraine за результат. Ми завжди повертаємо своє. Спочатку повернемо «скіфське золото», а потім і Крим.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 26, 2021

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
7413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
6612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8012:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7609:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
9007:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
13003:06