«Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առաջ». Սեյրան Օհանյան
![]() 754 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 12:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից: Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը: Սակայն մեր ժողովուրդը, որ ընդամենը տարիներ առաջ կարողացել էր փառահեղ հաղթանակ տոնել՝ բանակ և պետություն կառուցելով, խաղաղություն պարտադրելով հակառակորդին, այդ մարտահրավերը դիմակայեց նույնքան իմաստուն և ուժեղ՝ շտկելով իր մեջքը և թույլ չտալով, որ այդ ողբերգությունը խարխլի մեր անկախության, ինքնիշխանության հիմքերը: Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև: «Թյուրքական» բացահայտ նկրտումներն Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ: Եվ մեկ ճանապարհ, ընտրություն ունենք. մեր գենի զորությանը հավատալով, մեր բազկի ուժին ապավինելով՝ Ազգային դիմադրություն ձևավորել և վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ՝ փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից»: Աղբյուրը` Սեյրան Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
