«Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա՝ խառը կանաչի կերեք»․ Էլինար Վարդանյան
![]() 255 Չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ., 12:15 Աժ նիստին, ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադառնալով գնաճին՝ հարց ուղղեց Ա․ Մանուկյանին․ «Ի՞նչ գործողություններ կարելի է անել՝ ոչ թե զսպելու, այլ՝ մեղմելու գնաճի հետևանքները, որովհետև քաղաքացին գնում է հաց, միս, բանջարեղեն, վերջինը, ի դեպ, 64,7 տոկոսով թանակցել է․ ո՞րն է Ձեր գնահատականը և դրան ուղղված ի՞նչ քայլեր է անում կառավարությունը, եթե, իհարկե, անում է, քանի որ այդ գործողությունները քաղաքացին չի նկատում»։ Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ գոյություն ունեցող «շոկը» ամբողջ աշխարհում է։ «Իմ ընտրվելու դեպքում, ակնկալում եմ, որ ձեզ հետ միասին կքննարկենք, թե ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարելի է լինել՝ այս կարճաժամկետ շոկերը որոշակի առումով մեղմելու համար»։ Արձագանքելով՝ Է․ Վարդանյան ասաց, «Երբ խոսում եք 64,7 տոկոսի մասին և ասում եք կարտոֆիլն է թանկացել, մնում է՝ իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա՝ խառը կանաչի կերեք։ Հասկանո՞ւմ եք՝ սա պատասխան չի։ Այսինքն՝ եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի՞ կերեք, ժողովուրդ ջան։ Երբ մենք խոսում են թանկացաման մասին, ակնհայտորեն թանկացել են հենց կենսական նաշանակության ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը, կաթնամթերքը։ Ինչ վերբերում է միջազգային գներին՝ այդ գների հետ մեր գները շատ անհամարժեք են։ Միջազգային գների՝ նույնիսկ փոփոխման դեպքում, մեզ մոտ գների նվազում չի նկատվում»,- ասաց Վարդանյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
