Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է. #Bloomberg
![]() 299 Հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ., 18:42 Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերտառությամբ հոդվածում։ «Ծրագրվող գործողությամբ Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկու երրորդը։ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Այն Էլ Արաբը (Քոբանի) գրավելն է»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի նաև վերցնել Ազեզի մոտակայքում գտնվող «Մենագհ» ավիաբազան։ Նույն պաշտոնյաներն ընդգծել են, որ Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի ետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին, մեջբերում է «Էրմենիհաբեր»-ը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
