«Ընկույզի կեղևին ենք պարտական մեր մատյանների՝ դարեր ի վեր չխամրող գրերի համար». Կարեն Մաթևոսյան
![]() 538 Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 01:12 Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորին ծանոթ ընկույզ, պոպոք, կակալ, ճղոպուր և այլ անուններով հայտնի (զարմանալիորեն ամեն բարբառում իր անվանումն ունի) այս ծառն աճում է մեր երկրի բոլոր կողմերում։ Նրա պտղի սննդային և օգտակար հատկությունները հանրահայտ են։ Բայց այսօր պիտի դրա մի կարևոր մշակութային արժեքի մասին նշեմ։ Մատենադարանի վերականգնման բաժնում կատարված հետազոտությունները պարզել են, որ մեր միջնադարյան ձեռագրերի գրչության համար օգտագործված թանաքները հիմնականում պատրաստվել են ընկույզի կանաչ կեղևից։ Հետաքրքիր է, որ Հայկազյան բառարանում ընկույզի կեղևի մասին ասվում է. «Կեղևն դառն յոյժ, որ և լինի սեաւ ներկ»։ Այսպիսով, նաև ընկույզի կեղևին ենք պարտական մեր մատյանների՝ դարեր ի վեր չխամրող գրերի համար։ Աղբյուրը` Կարեն Մաթևոսյան |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
548Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
63024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
42124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
40024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
41923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
57821.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
97216.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
86916.02.2026, 09:06
