«Ինչպե՞ս իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց Հայաստանի և Արցախի ազգային շահերից բխող հայտարարությանը»․ «Հայաստան» դաշինք
![]() 286 Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 20:48 «Հայաստան» դաշինքը հայտնում է․ «Ապօրինի կալանքից ազատված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը վերջապես կարողացավ մասնակցել Ազգային Ժողովի աշխատանքներին, գործընկերները նրան դիմավորեցին ծափողջույններով։ Այս շաբաթ խարհրդարանում կայացավ սահմանային անվտանգության հարցերով այդքան երկար սպասված քննարկումը։ Ընդդիմության նախաձեռնությամբ կայացած հանդիպումն անցավ դռնփակ ռեժիմով, իսկ հետո պարզվեց, որ հանդիպման եկած պաշտոնյաներն այդպես էլ հստակ պատասխաններ չեն տվել։ Այս անգամ նույնպես չհաջողվեց խուսափել սկանդալներից։ ՔՊ-ականներին կրկին հունից հանեց «դավաճան» բառը, որից պաշտպանվելու համար փոխխոսնակ Ռուբինյանը դիմեց անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Իսկ խորհրդարան եկած Նիկոլ Փաշինյանին հունից հանեց ճշմարտությունն այն մասին, թե ինչպես և երբ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Ինչպե՞ս իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց Հայաստանի և Արցախի ազգային շահերից բխող հայտարարությանը, և ինչպե՞ս ամփոփվեց նստաշրջանը՝ առաջարկում ենք դիտել տեսանյությում»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
