Վրաստանի 20 քաղաքներից 19-ում հաղթել է իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն

Վրաստանի 20 քաղաքներից 19-ում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ-ի տվյալները։
ԿԸՀ-ի տվյալներով՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 55,6 տոկոսը, իսկ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից նրա մրցակից Նիկա Մելիան՝ 44,4 տոկոս։ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հաղթել են նաև չորս այլ խոշոր քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում։
Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմության թեկնածուն, Ցալենջիխան է: Այստեղ «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գեորգի Խարչիլավան հավաքել է 51,1 տոկոս՝ առաջ անցնելով «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գոգա Գուլորդավայից 314 ձայնով։
Ընտրություններին հետևել են 100 հանրապետական և 52 միջազգային կազմակերպություններ։ Քվեարկության ընթացքը լուսաբանել է ավելի քան 3,7 հազար լրագրող տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներից:

«Նակոլկաներիդ թարգմանությունը ոնց որ հակասության մեջ են մարմնիդ ու հոգուդ հետ, մաքրել տուր, քանի գլխի չեն ընկել»․ Սյուզի Բադոյան
2321:18
«Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի կողքին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3421:00
«Կա կասկած, որ մարզպետարանում միայն «յուրայիններին» են պաշտոններ տալիս»․ Ոսկան Սարգսյան
4520:48
«Մեզ պետք է խաղաղություն առանց զիջումների, իսկ այս իշխանությունը չի կարող դա ապահովել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4220:18
«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6719:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5319:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6118:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
11718:12