«Ավո՛, ավելի լավ է գրես, թե ինչ կապ կար Նաիրիի ու փեսայիդ միջև». Լյովա Եղիազարյան
![]() 332 Երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ., 16:42 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ԱԺ-ից հրճվանքով դուրս եկող Վազգեն Մանուկյանի աներձագը հոդված է տպել։ Որպեսզի կարողանա իր հիմնական նպատակին հասնել, նա «վերլուծում է» ոճրագործությունից առաջ և հետո քաղաքական սպանությունները։ Ավոն Ավո չէր լինի, եթե չմեղադրեր Վանոյին սպանությունների մեջ ու այդ ֆոնին հոկտեմբերի 27-ը ներկայացներ որպես շարքային տեռորիստական ակտ։ Չանդրադառնալով նրա անիմաստ դատողություններին, որոնք ոչ մի փաստական ու ապացուցողական հիմք չունեն, ուզում եմ նշել նրա հոդվածի հիմնական նպատակը՝ փարատել կասկածը, որ Քոչարյանին ու Ռուսաստանին էր ձեռնտու ոճրագործությունը։ Եվ նա դա անում է այնպիսի հատուկ փութաջանությամբ ու ոգևորությամբ, որ չի նկատում, թե հեռու պահելով Քոչարյանին, նա ակամայից խոստովանում է նրա շահագրգռվածությունը։ Ավո՛, ավելի լավ է, որ դու գրես, թե ինչ կապ կար Նաիրիի ու փեսայիդ միջև։ Արդյո՞ք փեսադ մինչև ոճրագործությունը հանդիպել է Նաիրին և ինչո՞ւ էր փեսադ նրանց ռոմանտիկներ անվանում ու ինչո՞ւ էր փեսադ այդպես հրճվում։ Մի՛ մտիր այնտեղ, որտեղ անելիք չունես»։ Աղբյուրը` Լյովա Եղիազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
