Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանության ներկայացուցիչների պայքարել հայկական սցենարով: «Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանություններն ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն, ի վերջո հաղթեց»,- ուղերձն ընթերցել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան:
«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար մենք պետք է բողոքարկենք ընտրությունների արդյունքների դեմ ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք փողոցային ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու լիարժեք լեգիտիմություն»,- ասել է Սաակաշվիլին:
Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակի գործառույթը»։
Փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։

«Չինաստանը Բաքվի համար զենքի ձեռքբերման ամենաակտիվ ուղղություններից մեկն է»․ Դավիթ Գալստյան
3311:06
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ 440 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
11710:12
Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
6208:30
«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
12201:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
13901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
15000:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
115Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 23:48