Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը (համաձայնությամբ), Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, և այլք։
Փաշինյանի որոշման համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա 20-օրյա ժամկետում համապատասխան առաջարկություն ներկայացնի վարչապետին:
Հիշեցնենք՝ Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
125Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
257Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
126215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60112.09.2026, 23:54