Իլոն Մասքը հրավիրվել է ՄԱԿ՝ քննարկելու սովի դեմ պայքարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հաստատել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեյվիդ Բիսլիի՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքի հետ հանդիպելու առաջարկը մնում է ուժի մեջ։
Ավելի վաղ Բիսլին Մասքին առաջարկել էր հանդիպում անցկացնել՝ քննարկելու ամերիկացի գործարարի օգնությունն՝ աշխարհում սովի դեմ պայքարելու հարցում։ Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի ղեկավարը գործարարին կոչ էր արել միջոցներ նվիրաբերել սովի «աղետը» կանխելու համար։ Ըստ CNN-ի՝ մարդկանց սովից փրկելու համար բավարար կլինի Մասքի կարողության (300 միլիարդ դոլար՝ երեկվա տվյալներով) ընդամենը 2%-ը։
Իր հերթին Մասքը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը հենց հիմա, եթե 6 միլիարդ դոլարն իսկապես կկարողանա լուծել համաշխարհային սովի խնդիրը։
Բիսլին, սակայն, ընդգծել է, որ լրատվամիջոցները սխալվել են՝ 6 միլիարդ դոլարը բավարար չէ աշխարհում սովի խնդիրը լուծելու համար, սակայն այս գումարը կարող է փրկել 42 միլիոն մարդու, ովքեր այժմ գտնվում են սովամահության եզրին։ Բիսլին նշել է, որ համաշխարհային սովի խնդիրը «առնվազն արժանի է քննարկման», և եթե Մասքը համաձայնի, ապա ինքը պատրաստ է առաջին ինքնաթիռով թռչել նրա մոտ։

11-ամյա երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել
320:30
Ռեզային Մոսկվայում է
4819:54
«Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին չափազանց կոշտ է քննադատել Փաշինյանին-
6619:36
Սերժ Սարգսյանը կարծում է, որ ընդդիմությունը ճիշտ է վարվում համախմբվելով (տեսանյութ)
7219:18
Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը (տեսանյութ)
12018:24
Ձյան տեղումներից առաջ տեղացել է ուժեղ կարկուտ (տեսանյութ)
8918:00
«Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է»․ ՆԳՆ
7817:48
«Մարդ սարսափում է երեխային բակ թողնի, կամ մեքենայով մի տեղ գնա»․ Զարուհի Մուրադյան
8917:36