Փլուզվել է երկնաքեր, որի ամենաէժան բնակարանը 1,2 միլիոն դոլար էր. կան տասնյակ զոհեր

Նիգերիայի ամենամեծ քաղաքում՝ Լագոսում, երկուշաբթի կեսօրին փլուզվել է էլիտար Իկոյի շրջանում կառուցվող շքեղ բազմաբնակարան շենքը։ 22-հարկանի երկնաքերի շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է եղել, նախատեսվում էր այն բնակեցնել հաջորդ տարի։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները։
Թեև Լագոսում հորդառատ անձրևը շարունակվել է ողջ գիշեր, սակայն փրկարարներն ու տեղի բնակիչները ողջ գիշեր աշխատել են լապտերների լույսի ներքո: Հաջողվել է փրկել 9 մարդու. փլուզումից գրեթե մեկ օր անց էլ փլատակների տակից դեռ ձայներ են լսվում:
Հայտնի չէ, թե ստույգ քանի մարդ է աշխատել շինհրապարակում, սակայն, ըստ ականատեսների, փլուզման պահին այնտեղ կարող էր լինել մինչև 40 մարդ։
Երկնաքերում ամենաէժան բնակարանն արժեցել է 1,2 մլն դոլար։ Անշարժ գույքը գովազդվել է կառուցապատողի՝ 360 Degrees Towers-ի կայքում, որը շինարարական ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա և Նիգերիա: Կայքը ներկայում անհասանելի է:
Ինչպես Associated Press-ին պատմել է շինարար Էրիկ Թեթեխը, նրա բրիգադը պարզապես սպասելիս է եղել, որ էքսկավատորը հասնի շինհրապարակ, երբ շենքը փլուզվել է: «Ես ու եղբայրս փախել ենք, բայց այնտեղ դեռ շատ մարդիկ են մնացել՝ հարյուրից ավելի»,- ասել է նա։
Ըստ որոշ տեղեկությունների, փլուզված շենքը նախատեսված բարձրությունից մի քանի հարկով բարձր է եղել։
Վերջին տարիներին Լագոսում փլուզման մի քանի նմանատիպ դեպքեր է գրանցվել: 2019 թվականին դպրոցի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ. 2014 թվականին հայտնի ավետարանչի կողմից մատուցված պատարագի ժամանակ փլուզվել է վեցհարկանի շենքը, որի հետևանքով զոհվել է 116 մարդ։
Նիգերիայում շինարարության որակը շատ ցածր է, ինչի պատճառով Լագոսի իշխանությունները վերջերս գործարկել են շինարարական աշխատանքների համար հավաստագրման նոր, առավել կոշտ համակարգ:
Momento en el que se derrumbó un edificio de 21 pisos en Ikoyi, Lagos. pic.twitter.com/632wXx0ot6
— TELEFONO ROJO (@TfnoRojo) November 1, 2021

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
151Երեկ, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
368Երեկ, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
272Երեկ, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
422Երեկ, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
248Երեկ, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
166Երեկ, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
19324.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
41224.09.2026, 16:12