Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել

«Առուշ Առուշանյան» դաշինքը հրապարակել է Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթած Առուշ Առուշանյանի հայտարարությունը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում՝ այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։
Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։
Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա տարիներին աշխատելու եմ առավել ջանասիրությամբ ու եռանդով, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր վստահության քվեն տվել է հօգուտ մեր դաշինքի համոզվի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիվ են ու հեռուն գնացող։
Ես եղել և մշտապես մնալու եմ ժողովրդիս կողքին։
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը»:

«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
3023:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
2722:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
9222:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
6121:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
8421:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
6420:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
7619:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
7919:36