Մովսես Հակոբյանի՝ մեկ տարի առաջ հնչեցված սկանդալային հայտարարությունները հաստատվել են, բայց մեղավորներին ՀՔԾ-ն ու դատախազությունը կոծկում են
![]() 597 Չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ., 21:06 Արցախյան երրորդ պատերազմում ՀՀ իշխանությունների կողմից դավաճանական գործողությունների մասին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարություններից անցել է շուրջ մեկ տարի, սակայն երկրի բարձրագույն իշխանություններից գեթ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեև Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել։ Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին։ Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ կամավորականներին ուղակելով առաջնագիծ, նշել, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, և որ գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։ Նա նաև հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրամանատարական կետում է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մինչդեռ նման իրավունք նա չունի և հաստատել այն տեղեկությունները, որ հրամանատարական կետից հեռանալու՝ Ա.Հակոբյանին ուղղված խնդրանքից հետո, իրեն կանչել են Երևան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
