Մեծ էկրան բարձրացավ «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմը

Նոյեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը հին ու նոր կերպարներով նախորդ երեք մասերի տրամաբանական շարունակությունն է, որտեղ կրկին հերոսները միահամուռ ուժերով ցանկանում են ինչ-որ բանի հասնել։
Ֆիլմում նույն բակն է, հայտնի դալանը, ֆիլմաշարի նախորդ մասերից սիրված արտահայտություններն ու պատկերները։
«Մեր բակը» «Շարմ» հոլդինգի և Հանրային հեռուստաընկերության համատեղ նախագիծն է։ Ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է կինոարտադրության ոլորտում իր ծավալները մեծացնի։
«Կարծում եմ, որ «Մեր բակը» իր ժանրում անկախության տարիների ամենակայացած ֆիլմերից է, որը սպասված է բոլոր ընտանիքներում»,- նշեց նա։
Ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով՝ թվում էր, թե ամենապատասխանատու պահն այն էր, երբ ստացավ ֆիլմը նկարահանելու առաջարկ, մինչդեռ պատասխանատու պահը հիմա է, երբ հազարավոր մարդիկ պետք է դիտեն իր աշխատանքը։

«Անցել են ընդամենը տարիներ, բայց չեն փոխվել մեր վերաբերմունքն ու տեսակը»,- ասաց ֆիլմի գլխավոր դերակատարներից Լալա Մնացականյանը։

«Ես, Հրանտը, Լալան միշտ էլ ընկերներ ենք եղել, էս ֆիլմից հետո մի տեսակ դարձանք հարազատներ»,- ասաց ֆիլմի գլխավոր դերակատարներից Աշոտ Ղազարյանը՝ նշելով, որ իրենք էլ էին կարոտել ֆիլմը։

«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմն այսուհետ կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում:




Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
125Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
257Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
126215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60112.09.2026, 23:54