Մահացել է Ժենյա Ներսիսյանը
![]() 541 Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 14:24 Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում, է, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Ծնվել է 1931թ. հուլիսի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն՝ որպես դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ՝ անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2008թ. Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը՝ Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Աղբյուրը` Հայաստանի թատերական գործիչների միություն |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
548Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
63024.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
42124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
40024.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
41923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
57821.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
97216.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
86916.02.2026, 09:06
