Իշխանությունը Խաչատուր Սուքիասյանի միջոցով վերջնագիր է ներկայացրել Իշխան Զաքարյանին

Ինչպես հայտնի էր դարձել, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ կտա երկուշաբթի:
Ասում են՝ ՔՊ-ական ընկերոջ՝ Խաչատուր Սուքիասյանի միջոցով, իշխանությունները Զաքարյանին երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դուրս է գալիս ընդդիմադիր խմբակցությունից, կա՛մ նոր թափ է ստանում նրա նկատմամբ հարուցված քրգործը:
«Կտամ իմ գնահատականներն այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանն արժանապատվության ու Գռզոյի միջև ընտրություն կատարի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, հայտարարել էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ Գառնիում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով հողատարածքներ ձեռք բերելու հիմքով:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11301:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11100:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
118Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
128Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
284Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
113Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
110Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
110Երեկ, 16:12