«Ի՞նչ առաջնահերթությամբ են Արցախում բաշխվելու բնակարանները». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, բնակարանաշինության խոշոր նախագծեր են իրականացնում արտերկրում ապրող մեր մի քանի հայրենակիցներ։
Մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար միջոցներ հայթայթելը գործի կարևոր, բայց ոչ ամբողջական խնդրի լուծումն է։
Սկսած բնակարանային ավանների, թաղամասերի պլանավորումից, նախագծումից, շինարարության որակի ապահովումից, ճիշտ կոմունիկացիա ապահովելուց միջև բնակավայրի ընտրություն կարևոր է։
Արցախում բնակարանաշինության պլանավորման հիմքում, կոնկրետ հատվածում շինարարության ծավալումը, պետք է հիմնված լինի քաղաքական, ռազմական և ռազմավարական հաշվարկի հիման վրա։
Կարևոր հարցերից մեկն Արցախի տարածքային համաչափ զարգացման տրամաբանության պահպանումն է, Ստեփանակերտ քաղաքում բնակարանաշինական ծրագրերի սահմանափակումն ու շրջաններ ուղղելը։
Հենց հիմա պետք է սահմանվի ու հրապարակվի այն սկզբունքները, որոնք դրվում են բնակարանների հանձնման և անհրաժեշտ խմբերին փոխանցման համար։
Նաև պետք է սահմանվի, թե ինչ առաջնահերթությամբ և խաղի կանոններով է բաշխվելու բնակարանները, որ խմբերից է սկսվելու ու շարունակվելու գործընթացը։
Եվ որ ամենակարևորն եմ համարում՝ Արցախում իրականացվող ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի գաղափարը, եթե դա չկա կամ սխալ հիմքերի վրա է դրվում, ապա առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած ծրագիր տապալվելու է»:

«Շատ լավ է, որ պատերազմ չեղավ, մնացյալը մտածելու բան է»․ Թաթուլ Հակոբյան
4703:06
«Քանի դեռ չի լուծվել բռնության բուն պատճառը, հետևանքների դեմ պայքարն անիմաստ է»․ Արա Պողոսյան
6302:06
«Ժողովրդագրությունը նաև երկրի ապագայի մասին է․ պատկերը մտահոգիչ է»․ Արա Զոհրաբյան
7500:36
«Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը»․ Լևոն Ազիզյան
81Երեկ, 23:54
Flydubai-ի չվերթները դեպի Իսրայել կդադարեցվեն վեց օրով
132Երեկ, 23:48
«Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»․ Անուշ Պողոսյան
82Երեկ, 23:30
«Ադրբեջանը ՔՊ-ի միջոցով արգելում է հայերին համախմբվել, սգալ, մխիթարվել և սգի արդյունքում նպատակ ձևավորել». Հովհաննես Իշխանյան
69Երեկ, 23:18
Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումն անվանել է «դեպի դժոխք թանկարժեք էքսկուրսիա»-ի ավարտ
176Երեկ, 23:01