Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին։ Այս մասին հայտնում է monumentwatch-ը:
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում, նշվում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության էջում:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
122Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
252Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
23717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
35716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
125615.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60012.09.2026, 23:54