«Ազատական» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 430 Շաբաթ, 06 նոյեմբերի, 2021 թ., 23:30 «Ազատական» կուսակցության հայտարարությունը Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ Ազատական կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ, Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ազատական կուսակցությունը, Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում, որևէ քաղաքական ուժի հետ, համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։ Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով։ Ազատական կուսակցությունը հույժ կարևորում է ՀՀ օրենսդրության անվերապահորեն կատարման հրամայականը և ունի բավարար գործիքակազմ՝ հետևողականորեն իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները։ ՀՀ օրենսդրության խախտման յուրաքանչյուր դեպք ենթարկվելու է համակողմանի ստուգման և մեղավորների համար անխուսափելիորեն առաջացնելու է իրավաբանական հետևանք։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
