Բողոքի ակցիայի մասնակիցները պատռում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը
275 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 12:26 Շուրջ 3 տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ դատախազությանն ու կառավարությանը, նշել են, որ մերժում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: «Ապօրինի եռակողմ հայտարարության նախագիծը նախօրոք չի քննվել ՀՀ Անվտանգության խորհրդում, չի վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, և ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավական լիազորություններ չուներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի խնդրի և տարածքների վերաբերյալ ստորագրել միջպետական որևէ փաստաթուղթ։ Սույն ապօրինի հայտարարությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին։ Իր լիազորությունները գերազանցելու և ՀՀ Սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- նշել էին մասնակիցները: Վերջիններն այժմ բողոքի ակցիա են անցկացնում Նժդեհի արձանի մոտ: Քիչ առաջ նրանք պատռել են 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը: |
«Երբ հաց ես ուտում էն տանը, որն, ըստ հրապարակված քարտեզի՝ շուտով լինելու է Ադրբեջան».
1822:48«33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ». Գառնիկ Դանիելյան
2422:24«Դաժե Ղազարյան Վահեին ա կարում զանգի». Արամ Մանուկյան (տեսանյութ)
6222:00«Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա
5821:48«Տավուշի ու Լոռվա մարզերը դրվելու են թշնամու ափի մեջ». «Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Շենգավիթում (տեսանյութ)
7021:36«Ասում են՝ փշալար է լինելու. փշալարը մի րոպեի հարց է, մտնելու են, ***նեն». Գառնիկ Դանիելյան
10421:24«Արարատ Միրզոյանն ասում է՝ որտեղ որ ադրբեջանցի զինվորը կանգնած է, էդ ամենաանվտանգ տեղն է». Գառնիկ Դանիելյան
6421:18«Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները»․ հայտարարություն (լուսանկար)
8420:54